Երեկ Մոսկվայում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Էնդրյու Շոֆերի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ «հայ անջատողականները պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից»՝ հոկտեմբերի 12-ին հաղորդել է France-Presse-ը:
Ֆրանսիական «Հույսի շղթա» կազմակերպությունը բժշկական օգնություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժած բնակչությանը: ասված է կազմակերպության հաղորդագրությունում:
Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) պատգամավոր Սարբել Քեմալբեյը վարձկաններին ու ռազմական ինքնաթիռներն Ադրբեջան ուղարկելու վերաբերյալ հարցում է ուղարկել ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին։
Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքում հայտնել է, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի և պաշտպանության բանակի հերոսական հակազդեցության այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով։
Վրաստանի տարածքով ռազմական նշանակության բեռների տարանցումը Հայաստան և Ադրբեջան արգելված է, օդային տարածքը բաց է միայն հումանիտար և առևտրային նպատակներով թռիչք իրականացնող ինքնաթիռների համար՝ հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան, գրում է newsgeorgia.ge կայքը:
Իրանի IRNA գործակալությունն անդրադարձել է ԼՂ հակամարտության սրմանը՝ նկատելով, որ հակամարտության շարունակումը կարող է ազդել տարածաշրջանի անվտանգության վրա՝ տարածվելով դրա սահմաններից այն կողմ:
Մինչ հակամարտությունն ակտիվանում է Լեռնային Ղարաբաղում, պայքարը սրվում է նաև Վաշինգտոնում՝ ամերիկացի օրենսդիրների սիրտն ու միտքը շահելու համար՝ գրել է The American Conservative-ը:
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...